Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև ՀՀ-ում ու ԼՂՀ-ում

Երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև ՀՀ-ում ու ԼՂՀ-ում
04.09.2015 | 11:13

ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին` տեղական ժամանակով ժամը 08.49-ին (Գրինվիչի ժամանակով` 04.49-ին), ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 47.420 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 30 կմ խորությամբ և 5.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում` Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ) և Երևանում (3-4 բալ):

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ